Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պայմանը Մյուլլերին ձեռք բերելն էր

Պայմանը Մյուլլերին ձեռք բերելն էր
24.09.2017 | 02:19

Ամառային անցած տրանսֆերային պատուհանի սպասվելիք խոշորագույն գործարքներից մեկը պիտի դառնար «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի, այսպես կոչված «փոխանցումը» «Բարսելոնին»:

Սույն գործարքն անգլիական ակումբը պատրաստ էր կյանքի կոչելու մարզիկի վաճառքից կատալոնացիներից ստանալիք 160 միլիոն եվրոյի դիմաց, սակայն պայմանով, որ այդ ընթացքում կհաջողեցնեն Մյունխենի «Բավարիայից» Թոմաս Մյուլլերի գնումը: Այն բանից հետո, երբ մերսիսայդցիները չկարողացան կյանքի կոչել գերմանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու գործարքը, հրաժարվեցին Կոուտինիոյին վաճառելու մտքից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ